
Հալեպի արևելյան մասը երկու ամսից կարող է ոչնչանալ. դե Միստուրա
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտնել է Հալեպի ոչնչացման հնարավորության մասին: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն:
«Ամենաշատը երկու, երկուսուկես ամիսների ընթացքում՝ մինչ 2016-ի ավարտը, ինտենսիվ ռմբակոծությունների հետևանքով ամբողջությամբ կոչնչացվի Հալեպի արևելյան մասը: Մենք խոսում ենք մասնավորապես Հին քաղաքի մասին»,-ասել է նա:
Միստուրան կոչ է արել ՌԴ իշխանությանև և Սիրիայի կառավարությանը որքան հնարավոր է արագ պատասխանել հարցին՝ պատրաստ են արդյոք լիարժեք դադարեցնել ռմբակոծությունը, եթե «Ջեբհաթ ան-Նուսրայի» զինյալները վայր դնեն զենքերը:
Նրա խոսքով, եթե Ռուսաստանը և Սիրիան չընդունեն իր առաջարկությունը, ապա «նրանց կդատի պատմությունը»:
Ավելի վաղ՝ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը հայտարարել էր, որ «Ջեբհաթ ան-Նուսրայի» 900 ահաբեկիչներ Արևելյան Հալեպում են գտնվում:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում կրակ են բացել լրագրողների հյուրանոցի վրա
- Հնարավոր է սիրիական հակամարտության այս օրհասական վիճակն էլ ավելի խորանա. արաբագետ
- ՄԱԿ-ը հրապարակել Է Հալեպում ավերածությունների արբանյակային լուսանկարները
- ՄԱԿ ԱԽ-ն սկսել է աշխատել Հալեպում կրակի դադարեցման վերաբերյալ բանաձևի վրա