Հարավային Օսեթիան փակում է Վրաստանի հետ սահմանը
Հարավային Օսեթիայի պետական անվտանգության հանձնաժողովը նախազգուշացրել է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 8-ին, Վրաստանի հետ սահմանը փակվելու է: Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:
«Անվտանգության պետական հանձնաժողովը Հարավային Օսեթիայում մշտական բնակություն ունեցող Վրաստանի քաղաքացիներին զգուշացնում է, որ հոկտեմբերի 7-ին երեկոյան ժամը 20:00-ից դադարեցվում է քաղաքացիների ելումուտը Վրաստանի հետ սահմանին: Քաղաքացիների ելումուտը կվերականգնվի հոկտեմբերի 9-ին առավոտյան ժամը 7-ից», -ասված է հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 8-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան