Այս ԿԸՀ-ն ունի մեծ առաքելություն՝ վերականգնել սասանված հավատը. Ռուստամյան
Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը աննախադեպ համարեց խորհրդարանի միջոցով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ձևավորելու փաստը:
«Հերթական անգամ կատարում ենք աննախադեպ քայլ, պատմության մեջ առաջին անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորվում ենք նոր կարգով՝ Ազգային ժողովի միջոցով: Այս կարգն արդեն կյանքի կոչելով՝ կամաց-կամաց հասնելու ենք այն արդյունքին, որին ձգտում ենք՝ անկախ ընտրական համակագ»,- Ազգային ժողովում ԿԸՀ անդամների ընտրության քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, ԿԸՀ-ն պետք է կազմակերպի ընտրությունները և վերահսկի դրանց օրինականությունը:
«Այս ձևավորվող մարմինը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ունի շատ մեծ առաքելություն. նա պետք է կարողանա վերականգնել սասանված հավատը մեր ընտրությունների նկատմամբ: Նա պետք է կարողանա իսկապես ձևավորել ժողովրդավարական ընտրությունների ավանդույթ Հայաստանում», -հայտարարեց Ռուստամյանը:
Կոալիցիոն դաշնակցության պատգամավորը ներկայացրեց, որ իրենք կողմ են նոր ԿԸՀ-ն ներկայացնող անդամներին իրենք կողմ են եղել դեռ ԱԺ պետա-իրավական հանձնաժողովում և ԿԸՀ անդամների պրոֆեսոնալության վրա չեն կասկածում:
«Նրանք դառը փորձառություն ունեն, քննադատությունների թիրախ են հանդիսացել, այո, հաճախ նաև արդարացի: Ընտրական պրոցեսից քաջատեղյակն ու գիտակը հենց այս յոթ հոգին են: Ու մենք հենց այդ հավատով ենք վստահում նրանց կատարել այդ անցումը՝ հին համակարգից դեպի նոր համակարգ: Նրանք պետք է կատարեն, որովհետև շատ քիչ ժամանակ է մնացել, քանի որ եկող տարվա գարնանը պետք է կատարենք համապետական ընտրություն, իսկ դրա համար շատ քիչ ժամանակ է մնացել: Եվ ուրեմն, ինչպես ասում են՝ գետանցին ձիերը չեն փոխում տարբերակով վստահել իրենց», -հայտարարեց Ռուստամյանը:
Նա հիշեցրեց, որ Սահմանադրությամբ հնարավորություն է տրվում նոր Ազգային ժողովին հետ կանչել ԿԸՀ-ին, եթե այդ հանձնաժողովն իրեն չարդարացնի ընտրական գործընթացի ժամանակ:
Ա.Ռուստամյանի խոսքով՝ ընտրական գործընթացներն այնքան բարդ են, որ մեկ մարմնով պայմանավորել, որ տեղի կունենան ժողովրդավարական բարձր մակարդակի ընտրություններ, անիմաստ են, կարևոր է քաղաքական ուժերի պատասխանատվությունը, դերակատարությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Միֆ է, թե ԿԸՀ-ն զբաղվում է ընտրությունների արդյունքների թվանկարչությամբ. Մարուքյան
- Ա.Սմբատյան. Առաջիկա ԿԸՀ-ի վրա մեծ ծանրաբեռնվածություն է նստած
- Տ.Մուկուչյանը և ԿԸՀ-ն ձեր հաջողությունների, անհաջողությունների համար պատասխանատու չէ. Նաղդալյան
- Ձեր հանձնաժողովն ընտրական գործընթացում խաղացող չէ. Արամ Մանուկյան՝ ԿԸՀ նախագահին
- ԿԸՀ-ի վրա միակ ճնշումն օրենքով ամրագրված նորմերն են. ԿԸՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան