Սուարեսը կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնի» հետ
Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մոտ ժամանակներս իր ստորագրությունը կդնի կատալոնյան ակումբի հետ նոր պայմանագրի տակ։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Նեյմարից, Սերխիո Բուսկետսից ու Խավիեր Մասկերանոյից հետո ակումբի հետ պայմանագիրը կերկարաձգի նաև կատալոնյան թիմի ռմբարկուն։ Ուրուգվայցի ֆուտբոլիստի գործակալը Խոսեպ Գվարդիոլայի եղբայրն է՝ Պերեն։ Սուարեսին արդեն պայմանագիր է առաջարկվել մինչև 2021 թ. ժամկետով՝ տարեկան 16 մլն եվրո աշխատավարձով։
Հիշեցնենք, որ Իսպանիայի նախորդ առաջնությունում Սուարեսը խփել է 40 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։ Եվս 8 գոլ ու գոլային 3 փոխանցում է նա կատարել Չեմպիոնների լիգայի անցած խաղարկությունում։ Իսկ ընթացիկ մրցաշրջանում Լուիսն անցկացրել է 8 խաղ և խփել 7 գոլ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա