
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կազատվի պաշտոնից
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր կառավարության որոշմամբ կազատվի զբաղեցրած պաշտոնից: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի այսօրվա նիստի օրակարգում;
Որոշման մեջ մասնավորապես նշված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սուրիկ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ Սյունիքի մարզպետ կնշանակի Վահե Հակոբյանին: