
Ֆիլիպինների նախագահը ցանկանում է հրաժարվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի օգնությունից
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը կարող են դադարել Ֆիլիպիններին օգնություն տրամադրել, եթե նրանց դուր չի գալիս թմրանյութերի դեմ պայքարի իր միջոցները: Reuters-ին հղում անելով՝ գրում է «Գազետա.ռու»-ն:
Դուտերտեն նշել է, որ ցանկանում է հրաժարվել ԱՄՆ-ի և ԵՄ-ի օգնությունից:
«Չեմ սպասում, որ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունները, Օբաման և ԵՄ-ն կհասկանան»,- ասել է Դուտերտեն:
Նա հավելել է, որ եթե նրանք ուզում են դադարեցնել Ֆիլիպիններին օգնությունը, կարող են անել դա, ոչ ոք նրանց չի դատապարտի:
Հարակից հրապարակումներ`
- Ֆիլիպինների նախագահը չի ցանկանում համեմատվել Հիտլերի հետ
- Ֆիլիպինների նախագահը գրողի ծոցն է ուղարկել ԵՄ-ին
- Ֆիլիպինների նախագահը հիմա էլ Պան Գի Մունին է վիրավորել
- Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրել Օբամայից «անառակի որդու» համար
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին