Հնարավոր է սիրիական հակամարտության այս օրհասական վիճակն էլ ավելի խորանա. արաբագետ
«Սիրիական ճգնաժամը վաղուց արդեն դուրս է եկել նրա սահմաններից և միջնորդավորված պատերազմի դեր ստացած իրավիճակում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց արաբագետ Գոռ Գևորգյանը:
Ըստ արաբագետի՝ բացի Թուրքիայից, ԱՄՆ-ից և Ռուսսաստանից, կան նաև երկրներ, որոնք իրենց ավանդական շահերն ունեն սիրիական հարցում, մանսավորապես Իրանի մասին է խոսքը, որն ավանդապես Սիրիան համարում է ոչ միայն իր դաշնակիցը, այլև քաղաքականության իրականացման միջնորդ պետությունը:
«Այսպիսի զորեղ խաղացողների պարագայում ճգնաժամային իրավիճակն այլ ընթացք չէր էլ կարող ունենալ, քան այսօրվա հասած օրհասական վիճակը: Փաստորեն պատերազմող ոչ մի կողմ չի ուզում, որ հակամարտությունը դադարի: Ռուսաստանն ապավինում է այն գործոնին, որ Բաշար ալ Ասադը պետք է մնա, իսկ եթե նա մնա, պատերևազմը պետք է շարունակվի: Միացյալ նահանգներն էլ շատ ակտիվորեն օգտագործում է թուրքական խաղաքարտը»,-նկատեց Գոռ Գևորգյանը:
Նրա կարծիքով՝ հնարավոր է, որ հակամարտության այս օրհասական վիճակն էլ ավելի խորանա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան