ԱՄՆ-ում փոթորիկի զոհ է դարձել 340 մարդ
ԱՄՆ Հայիթի նահանգում «Մեթյու» անունով փոթորիկի զոհ է դարձել 340 մարդ:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, տուժածների ցուցակներն ամեն ժամ թարմացվում են: Տուժել են հարյուրավոր տներ, կարևոր ենթակառուցվածքներ:
Վնասների չափերը ճշտելու համար ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողով է գործուղվել, այնտեղ են մեկնել նաև «Կարմիր խաչ»-ի ներկայացուցիչները:
Նշվում է, որ փոթորիկը Բահամյան կզղիների տարածքից շարժվում է դեպի ամերիկյան ափ: Ֆլորիդայի ու Հարավային Կառոլինայի իշխանությունները տարհանել են ավելի քան 2 մլն մարդ, հայտարարված է արտակարգ դրություն: Կարգի պահպանության համար գործի են դրվել ազգային գվարդիայի ուժերը: Տարհանված մարդկանց տեղավորելու համար հյուրանոցները չեն բավարարում:
Ուժեղ քամուց բացի օդերևութաբաները հայտարարել են հուժկու ալիքների վտանգի մասին, որոնց բարձրությունը կարող է գերազանցել 3 մետրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան