Ալաբա. «Ռոնալդուն ուժեղ է Մեսսիից»
«Բավարիայի» ունիվերսալ Դավիդ Ալաբան կարծիք է հայտնել, թե, ի վերջո, ով է լավագույնը՝ Քրիշտիանո՞ւ Ռոնալդուն, թե՞ Լիոնել Մեսսին։
Համեմատելով այս մեծագույն ֆուտբոլիստներին, որոնց դեմ Ալաբան մեկ անգամ չէ խաղացել, «Բավարիայի» խաղացողը նախապատվությունը տվել է մադրիդյան «Ռեալի» հարձակվողին։
«Ես կարծում եմ, որ Ռոնալդուն ուժեղ է Մեսսիից,- Ալաբայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Շատ բարձր է ցատկում։ Կարող եք չհավատալ ինձ, բայց նա մարդ չէ»։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն Լա լիգայում անցկացրել է 4 հանդիպում, դարձել 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Իսկ Մեսսին մասնակցել է Պրիմերայի 5 խաղի, խփել 4 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա