Ազատ շուկայում չափանիշն այն է, թե որքանով է ընդունվում քո ստեղծագործությունը. Արմեն Ամիրյան
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է նախարարի` «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցից մի հատված՝ մշակույթի գործիչներին կոչումներ շնորհելու մասին.
«Որպես պարզապես անհատ, Արմեն Ամիրյանը կարծում է, որ վաղուց պետք է վերանայվեր մշակութային ոլորտում պատվավոր կոչումների ինստիտուտը. «Ազատ շուկայում չափանիշն այն է, թե որքանով է ընդունվում քո ստեղծագործությունը»:
Որպես մշակույթի նախարար, նա հարգանք է պահանջում այդ կոչումների հանդեպ, այսինքն՝ «Շնորհել արժանապատվորեն: Առավելագույնս արդար եմ լինելու այդ դաշտում և պայքարելու եմ արդարության համար»»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին