Կառավարության նոր կազմը չի ներշնչում այն փոփոխությունների իրական ցանկությունը, որ մենք ակնկալում ենք. Զարուհի Փոստանջյան
«Եթե մենք ցանկանում ենք, որ երկրում իսկապես տեղի ունենան փոփոխություններ, ապա պետք էր հանդես գալ համակարգային փոփոխությունների առաջարկով, այլ ոչ թե միայն նախարարությունների անվանումները փոփոխելով»,-այս մասին այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխությանը:
Պատգամավորի խոսքերով՝ միանշանակ է, որ կառավարության այս ձևաչափը պետք է հիմնովին փոխվի, պետք է նախարարությունների կեսից ավելին կրճատել:
«Կառավարության նոր կազմը չի ներշնչում այն փոփոխությունների իրական ցանկությունը, որ մենք ակնկալում ենք, այլ մատնանշում է, որ կառավարությունը շարունալու է նույն գործառույթները, քանի որ այս կառավարությունը փաստացի ներկայացրեց մի Հարկային օրենսգիրք, որը խաղի կանոնների փոփոխություն չեն կարող ենթադրել: Այսինքն՝ նախորդ կառավարությունների վարքագիծը շարունակում է նոր կառավարությունը»,- նշեց Զարուհի Փոստանջյանը:
Անդրադառնալով ԿԸՀ-ի անդամների ընտրությանը՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, այդ ընտրությունները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ ՀՀ-ում տեղի չեն ունենում համակարգային փոփոխություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին