Էթիկայի կոմիտեն քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոյի դեմ հայց ներկայացնելու հնարավորության հարցը
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին կասկածում են ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ դավադիր պայմանավորվածության մեջ, որը ձեռք է բերվել սլովենացու՝ բարձր պաշտոնում ընտրվելուց շատ առաջ։ Այդ լուրը, որը վերջերս հայտնվել է սկանդինավյան մամուլում, ևս մեկ փաստ է, որպեսզի ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն հետաքննություն սկսի։
Ավելի վաղ նորվեգական «Josimar» թերթը և դանիական «Ekstra Bladet»-ը տեղեկացրել են, որ 2015 թ. ՈՒԵՖԱ-ն 4 մլն եվրո է տրամադրել Չեչերինի գլխավորած Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ որպես պարտք, որն այդ գումարը մասամբ օգտագործել է «Sportna Loterija» բուքմեյքերական գրասենյակը գնելու համար։
Գործարքը կատարվել է Ինֆանտինոյի հավանությամբ, ով այդ ժամանակ ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարն էր։ Դա էլ խախտել է ՖԻՖԱ-ի էթիկայի կոդեքսը։
Ինչպես տեղեկացնում է eurosport.ru-ն, ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն արդեն սկսել է հետաքննությունը, որը մինչև հաջորդ շաբաթվա վերջը կորոշի Ինֆանտինոյի դեմ պաշտոնական հայցի անհրաժեշտության հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա