Միանշանակ է, որ մենք աջակցում ենք Քրիստ Մարուքյանին. Մհեր Շահգելդյան
«Այսօր մենք հայտարարել ենք, որ Վանաձորում աջակցում ենք Քրիստ Մարուքանին, մնացած ցուցակներն անփոփոխ են, և դուք կտեսնեք արդյունքները»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝ անդրադառնալով իրենց՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության հայտարարությանը, որ Վանաձորում սատարելու են «Լուավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին:
Հարցին, թե հնարավոր է՝ վերջին պահի իրենց կուսակցությունը այլ կերպ կքվեարկի, նա պատասխանեց. «Այն, որ հասարակությունը դրական է ընդունում Վանաձորում 3 քաղաքական ուժերի միջև համաձայնության փաստը, և վիրտուալ դաշտը աջակցություններով է լցված, միանշանակ է: Միանշանակ է նաև, որ մենք աջակցում ենք Քրիստ Մարուքյանին»:
Նրա խոսքերով՝ իրենք խոսել են «Լուսավոր Հայաստանի» աջակցության մասին, համագործակցության այլ եզրեր էլ կգտնեն, այսօր խոսքը գնում է երկու մեծ քաղաքների մասին, բայց սա համագործակցության լավ նախադեպ է: «Այս ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն կորցնում է իր դիրքերը»,- ասաց նա:
Հարցին, թե երբ Հայկական վերածնունդը Վանաձորում գնում էր ընտրությունների, տեղյա՞կ էին, որ իրենց ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը քրեական հեղինակություն է, մականունավոր, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Մականունավոր չէ, ժողովրդական մարդ է ավելի շատ: Մենք հանդիպել ենք քաղաքացիների հետ, մարդիկ սիրում են Արկադի Փելեշյանին այն պարզ պատճառով, որ մշտապես կանգնել է ամենաաղքատ մարդկանց կողքին, օգնել է իր հնարավորությունների շրջանակներում»:
Անդրադառնալով Արկադի Փելեշյանի հետ կապված միջադեպին, Մհեր Շահգելդյանն ասաց , որ այն, ինչ ներկայացվում է մամուլում, պարզ դարձավ, որ բազմաթիվ երևույթներ չեն համապատասխանում իրականությանը. «Բոլորս տեսել ենք վիդեոկադրերը, նա մոտենում է շենքին, իրեն ուղեկցում են ներս, էլ չենք տեսնում, թե սենյակում ինչ է եղել»:
Հարակից հրապարակումներ`
- Հիմա բոլոր խաղաքարտերն ընդդիմադիր դաշտի ձեռքում են. Արմեն Ռուստամյանը՝ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների մասին
- ՀՀԿ-ն՝ «Լուսավոր Հայաստան»-ի և «Հայկական վերածնունդ»-ի համագործակցության մասին
- «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում կպաշտպանի «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին
- Հարուցվել է քրգործ՝ «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու» հովվին ծեծելու դեպքի առթիվ
- Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել
- ՀՎԿ-ի թեկնածուի կողմից ծեծի ենթարկված Գրիգորյանը հիվանդանոցից դուրս է գրվել
- Այլևս նման հնարավորություն չենք ունենա. Մարուքյան
- Վանաձորում մեր քվեները կգնան ընդդիմությանը. ԲՀԿ նախագահ
- Երեք կուսակցություններ Վանաձորում կարող են ՀՀԿ-ին դարձնել ընդդիմադիր ուժ. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին