Մյուլլեր. «Անչելոտտին չի թույլատրի, որ անհանգիստ մթնոլորտը խանգարի մեզ»
Մյունխենյան «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը թիմի թուլանալու հիմքեր չի տեսնում։ Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին հարցրել են՝ արդյոք որևէ վտանգ չկա՞, եթե հաշվի առնենք գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի բնավորությունը։
«Անկասկած, Անչելոտտին ճգնաժամային իրավիճակներում լավ ու դրական մոտեցում ունի։ Նա չի թույլատրի, որ անհանգիստ մթնոլորտը խանգարի մեզ։ Սակայն անհրաժեշտության դեպքում կարողանում է նաև խիստ լինել։ Չեմ կարծում, որ «Բավարիայի» ֆուտբոլիստներն Անչելոտտիին օրոք կթուլանան, և ես նման վտանգ չեմ տեսնում։ Մենք պետք է պահպանենք զգոնությունը»,- Մյուլլերի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա