Մովսիսյանը ցավազրկողների օգնությամբ կմարզվի ու կխաղա հանուն «Ռեալ Սոլթ Լեյքի»
«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ում իրավունքները պատկանում են Մոսկվայի «Սպարտակին», վերսկսել է մարզումները։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Կրունկի խնդիրների պատճառով 29-ամյա ֆուտբոլիստը վերջին ժամանակներս գրեթե չի խաղում, սակայն նա որոշել է ցավազրկողների օգնությամբ լավ մարզավիճակ ձեռք բերել, որպեսզի կարողանա օլգնել իր թիմին վճռորոշ խաղերում։
«Դա ցավոտ կլինի, բայց եկել է դիմանալու ժամանակը,- Մովսիսյանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես չէի ասի, թե ինձ շատ լավ եմ զգում։ Որոշ ժամանակ դուրս եմ մնացել խաղից, ուստի ֆիզիկական մարզավիճակս խնդիր է։ Այդուհանդերձ, հիմա ուղղակի ցավ եմ զգում, որով կարող եմ խաղալ։ Հուսով եմ, որ վիճակս չի վատանա։ Երկու խաղ է մնում, որում անհրաժեշտ է հաղթել, և ես ցանկանում եմ հնարավորն անել, որպեսզի օգնեմ թիմին»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա