Նեյմարն իր կարիերայում 300-րդ գոլն է խփել
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը՝ Բոլիվիայի ընտրանու հետ խաղում, որն ավարտվել է 5։0 հաշվով, խփելով հերթական գոլը, հասավ ռմբարկուական հերթական նշաձողին։ Գոլը, որով նա բացեց հանդիպման հաշիվը, 300-րդն էր նրա կարիերայում։ 49 գոլ Նեյմարը խփել է ազգային հավաքականում, 18-ը՝ ազգային երիտասարդական և պատանեկան թիմերում, 138-ը՝ «Սանթոսում», 95-ը՝ «Բարսելոնում»։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
Բրազիլիայի հավաքականի ռմբարկուների ցուցակում Նեյմարն առայժմ զբաղեցնում է 5-րդ տեղը։ Լավագուն քառյակում են Պելեն (95 գոլ), Ռոնալդոն (67), Զիկոն (66) և Ռոմարիոն (56)։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա