Օլանդը ԱՄՆ նախագահի ընտրություններում աջակցություն է հայտնել Քլինթոնին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ հույս ունի ԱՄՆ նախագահական ընտրություններում կհաղթի Հիլարի Քլինթոնը։ Ելույթ ունենալով Փարիզում` նա հայտարարել է, որ Եվրոպան պետք է կառուցի իր պաշտպանությունը՝անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահի ընտրություններում: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն:
«Մենք հույս ունենք, որ ընտրություններում հաղթողը կլինի Քլինթոնը, այլ ոչ Թրամփը»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 8-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին