Նոր բնակարանների բանալիներ՝ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում
«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությանն ընդառաջԵրևանի ավագանու որոշմամբ նոր բնակարաններ են հատկացվել 1991թ. ապրիլին Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում հերոսաբար զոհված ազատամարտիկ Արթուր Կարապետյանի, ՀՀ և ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանական, ազատագրման մարտերին և ՀՀ սահմանների պաշտպանության, «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի անդամ, վիրավոր ազատամարտիկ Վիրաբ Սարգսյանի ընտանիքներին, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային չորս մրցույթի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո» շքանշանակիր, «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանին, ութ անչափահաս երեխաներ ունեցող Արթուր Սաֆարյանի և Լուսինե Բակունցի ընտանիքին:
Բնակարանների բանալիները նրանց է հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարաի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ տրամադրվեց նաև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ևս 4 ընտանիքի:
Հաշվի առնելով Արցախյան ազատամարտում ունեցած ներդրումը, հայ ազգագրական ու հայրենասիրական երգերի ստեղծման և տարածման գործում ունեցած զգալի ավանդը, ինչպես նաև բնակարանային պայմանների խիստ կարիքավորությունը՝ Երևանի քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունուն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան