ԱՄՆ դատարանը Քուվեյթի բնակչին կանչել է նիստի Թվիթերով
Քուվեյթի բնակիչը ԱՄՆ դատարան է հրավիրվել Թվիթերի միջոցով: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով US News & World Report-ին:
Քուվեյթի կրոնական գործիչ Հաջժաժ բեն Ֆահդ ալ-Աջմին անցնում է Մերձավոր Արևելքում ահաբեկչական «Ջաբհատ ան-Նուսրա» խմբավորմանը ֆինանսավորելու գործով: Նրա նկատմամբ կոլեկտիվ հայց է ներկայացվել հարյուր հազարավոր ասորի քրիստոնայների կողմից, ովքեր տուժել են Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների գործողություններից: Հասցված վնասի համար նրանք փոխհատուցում են պահանջում:
Գործը քննում է Կալիֆորնիայի դաշնային դատավոր Լորել Բիլերը: Լսումների ժամանակ նա եկել է եզրակացության, որ սովորական եղանակով հնարավոր չէ կանչել նրան դատարան: Նա նաև պարզել էր, որ ալ-Աջմին ակտիվորեն օգտվում է Թվիթերից և որոշել է դատարան հրավիրել հաղորդագրություն ուղարկելով սոցիալական ցանցի միջոցով: Չի հաղորդվում, թե մեղադրյալի կողմից ինչպիսի արձագանք է եղել: