«Հայկական ներկապնակ» խորագրով փառատոնին կմասնակցեն հայ և չին գեղանկարիչները
Հոկտեմբերի 7-17-ը Լոռու մարզում «Հայկական ներկապնակ» փառատոնային ծրագրի շրջանակում կանցկացվի հայ-չինական գեղանկարչության փառատոն՝ «Մետաքսի հին ու նոր ճանապարհը» խորագրով: Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Փառատոնին մասնակցում են 20 արվեստագետ. առաջին անգամ չին և հայ նկարիչները հայաստանյան գողտրիկ բնության գրկում, ստեղծագործական համատեղ աշխատանքի շրջանակում միմյանց կփոխանցեն իրենց փորձը և մասնագիտական հմտությունները: Արվեստագետները նոր ստեղծագործություններով հանդես կգան համատեղ ցուցահանդեսով, ինչպես նաև վարպետության դասեր կանցկացնեն մարզի կերպարվեստի դպրոցներում:
Միջոցառումն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի նկարիչների միության, «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպիչն է «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում