
Ռոստուրիզմը քաղաքացիներին զգուշացրել է Վրաստանում հնարավոր վտանգների մասին
Ռոստուրիզմը ռուսական տուրօպերատորներին կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զգուշանալ հնարավոր վտանգներից, որոնք կարող են պայմանավորված լինել Վրաստանում հոկտեմբերի 8-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններով:
«Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, տուրեր իրականացնող ընկերություններին հորդորում են քաղաքացիներին հեռու մնալ ագրեսիվ տրամադրություն ունեցող մարդկանց խմբերից, չտրվել պրովոկացիաների, չգնալ ցույցերի, հնարավոր միջադեպերի ժամանակ չխախտել օրենքը, հետևել այդ երկրի իշխանությունների ներկայացուցիչների ցուցումներին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Վրաստանում հանգստացող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 59 տոկոսով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին