«Fancy Bears». Ամերիկացիները դոպինգի օգտագործման 583 թույլտվություն են ստացել
Հաքերների հաշվետվություններն ավելի ու ավելի հետաքրքիր են դառնում։ Փաստաթղթերի 7-րդ մասում, որը հրապարակել է «Fancy Bears» հաքերային խումբը, ընդգրկվել է նաև ԱՄՆ-ի մարզական պաշտոնյաների ու USADA-ի գիտական ղեկավար դոկտոր Մեթ Ֆեդորուկի նամակագրությունը։ Դրանում ասվում է, որ ամերիկացի մարզիկները միայն 2015 թ. արգելված խթանիչներ օգտագործելու 583 թույլտվություն են ստացել։ Որոշ մարզիկներ միանգամից մի շարք խթանիչների օգտագործման թույլտվություն են ստացել։ Այս մասին տեղեկացնում է eurosport.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա