Վարուժան Սուքիասյան. «Եկեք նայենք ճշմարտության աչքերին»
Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիայի հավաքականի հետ վաղը կայանալիք հանդիպումից առաջ լրագրողների հարցերին պատասխանեցին նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանն ու թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:
Լևոն Հայրապետյանի նշեց, որ տրամադրությունը բարձր է ու թեև նախորդ՝ Դանիայի հավաքականի հետ կայացած խաղը լավ չստացվեց, բայց հիմա ամեն ինչ կանեն հաղթանակ տոնելու համար:
Վարուժան Սուքիասյանի խոսքերով՝ լավատեսորեն է տրամադրված և նույնը կարող է ասել նաև հավաքականի տղաների մասին:
«Ֆուտբոլիստները պատրաստ են իրենց հնարավորությունների սահմանում և վաղն անմնացորդ կնվիրվեն: Մինչև երեկ բանակցությունների մեջ էինք՝ կապված Մխիթարյանի հետ: Նա պետք է զրույց ունենար հավաքականի բժշկի հետ: Ես դիտում եմ բոլոր ֆուտբոլիստներին և հնարավոր չէ, որ որևէ մեկը, ով պատրաստ է, իմ աչքից վրիպի:
Չակերտները բացեմ: Դուք իրավունք ունեք պահանջելու, բայց ճշմարտության աչքերին նայենք ու ճիշտ նայենք: Հայ ֆուտբոլիստների մեծ մասն իրենց ակումբներում չեն խաղում և խաղային պրակտիկայի պակաս ունեն: Այստեղ հանդես եկող ֆուտբոլիստները, ըստ իս, ավելի պատրաստված են, քանի որ գոնե այդ առումով առավելություն ունեն: Մարզական բախտը բարեհաճ չի գտնվել մեր նկատմամբ: Սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի վաղը: Լավատեսորեն եմ տրամադրված, կարծում եմ, որ տղաներն էլ նույն տրամադրությամբ պետք է մտնեն խաղադաշտ»,- ասաց Սուքիասյանը:
Հավաքականի գլխավոր մարզչի ասուլիսին հետևեց նախախաղային մարզումը, որի առաջին րոպեները բաց էին լրագրողների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան