Աստված տա, երկար տևի Վանաձորում ընդդիմադիր ուժերի միավորումը. Վահրամ Բաղդասարյան
«Ես միշտ ողջունել եմ, որ ընդդիմադիր ուժերը կարող են գալ կոնսենսուսի, սա հաջողված քայլ է»,- այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՏՒՄ ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակին:
«Նման ընդդիմադիր կոալիցիաներ եղել են, բայց շատ կարճ կյանք են ունեցել՝ ինչ-որ մի հարցի, մի նպատակի շուրջ: Աստված ոչ անի, որ սա էլ կարճ տևի: Ես չեմ ուզում չարախոսել, Աստված տա, երկար տևի, քանի որ դրանով հիմք կդրվի քաղաքական ընդդիմադիր դաշտի կայացմանը»,- ասաց նա:
Անդրադառնալով նաև Վանաձորում ՀՎԿ թեկնածու Արկադի Փելեշյանի՝ եկեղեցական ծեծելու միջադեպին, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Մարդը, որը տուժել է՝ Ռաֆայել Գրիգորյանը, ինտելեկտուալ անձնավորություն է, հավատքի մարդ է, կյանքում քաղաքական ինտրիգներին չի մասնակցում: Եղել է և կա հավատքի մարդ: Նրան վարկաբեկելը, մեղադրանքներ առաջադրելը, ինձ թվում է, որ մեղք են գործում: Իսկ Արկադի Փելեշյանը մեծերի նկատմամբ բավական հարգալից երիտասարդ է: Ափսոսում եմ, որ նման կենսագրությունով է մտնում քաղաքական դաշտ, և ինձ համար զարմանալի է, որ նման միջադեպ է եղել, քանի որ նման երևույթ մինչև այդ ես չեմ տեսել իրենից»:
Հարցին, թե արդյոք Արկադի Փելեշյանը քրեական հեղինակություն է, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Վանաձորում չկան հեղինակություններ, մեղմ քաղաք է. «Եթե որևէ մեկը իր գլուխը փորձում է վեր հանել՝ շատ արագ իջեցնում են ներքև»:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ կարծում, որ չկարողանան ապահովել այդ քվեարկությունը. Լևոն Զուրաբյան
- Միանշանակ է, որ մենք աջակցում ենք Քրիստ Մարուքյանին. Մհեր Շահգելդյան
- Հիմա բոլոր խաղաքարտերն ընդդիմադիր դաշտի ձեռքում են. Արմեն Ռուստամյանը՝ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների մասին
- ՀՀԿ-ն՝ «Լուսավոր Հայաստան»-ի և «Հայկական վերածնունդ»-ի համագործակցության մասին
- «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում կպաշտպանի «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին
- Այլևս նման հնարավորություն չենք ունենա. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան