
Վրաստանում վաղը խորհրդարանական ընտրություններ են
Վրաստանում վաղը խորհրդարան են ընտրում: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան այսօր հայտարարել է, որ ընտրողները հնարավորություն ունեն ընտրելու օրենսդիր մարմնի 150 անդամների: Նրանցից 77-ին կընտրեն համամասնական, 73-ին՝ մեծամասնական ընտրակարգով:
Apsney.ge-ի հաղորդմամբ, քաղաքացիները ընտրություն պետք է կատարեն 19 կուսակցությունների ու 6 դաշինքների միջև:
Ընտրություններին հետևելու է 42 092 վստահված անձ, 111 տեղական կազմակերպությունների 29 931 դիտորդ և 55 միջազգային կազմակերպությունների 1440 դիտորդ: Ընտրությունները լուսաբանելու են 184 ԶԼՄ-ի 5368 ներկայացուցիչներ:
Քվեարկությունը կմեկնարկի առավոտյան ժամը 8:00-ին, կավարտվի ժամը 20:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ռոստուրիզմը քաղաքացիներին զգուշացրել է Վրաստանում հնարավոր վտանգների մասին
- Հարավային Օսեթիան փակում է Վրաստանի հետ սահմանը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին