
Խորհրդարանի նիստի ընթացքում Նորվեգիայի վարչապետը համակարգչային խաղով է տարված եղել
Նորվեգիայի վարչապետը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Նրան լուսանկարել են խորհրդարանի նիստի ժամանակ Pokemon GO խաղալիս: Նկարը տեղադրել են թվիթերում:
«Լենտա.ռու»-ն հիշեցնում է, որ Նորվեգիայի կառավարության կին ղեկավարը հայտնի է համակարգչային խաղերի նկատմամբ թուլությամբ: Օգոստոսի 24-ին Սլովակիա այցի ժամանակ նա մի քանի րոպե ուշացել էր լրագրողների հետ նախատեսված հանդիպումից` բացատրելով, որ խաղում անհրաժեշտ գործողություն էր կատարում:
Նորվեգիայի խորհրդարանում էլ առաջին դեպքը չէ, երկրի անվտանգության հարցերի քննարկման ժամանակ Լիբերալ կուսակցության առաջնորդն էր զբաղված եղել Pokemon GO խաղով: