Հայաստանի հետ հակաօդային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը Պուտինն ուղարկել է վավերացման
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացման համար Պետդումա է ուղարկել Հայաստանի ու ՌԴ-ի միջև կնքված համաձայնագիրը՝ Կովկասի տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ համակարգեր ստեղծելու մասին:
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով, ևս 5 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
«Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգերի հիմնական խնդիրներն են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումը, զինուժի ու ռազմական տեխնիկայի մշտական պատրաստավծություն»,-ասված է համաձայանգրում:
Երկու երկրների պաշտպանության նախարարությունները խաղաղ ժամանակահատվածում կազմակերպում են համակարգերի համատեղ օգտագործում, համատեղ մարտական հերթապահություն, ինչպես նաև կողմերի զինված ուժերի համատեղ օպերատիվ ու մարտական պատրաստվածություն:
Պետդումայում փաստաթուղթը կներկայացնի պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ռուսական ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիրը ԱԺ-ն ընդունեց
- ՀՕՊ համաձայնագրի դեմ ցույց էր անում 4 մարդ՝ Ռուբիկ, Մուշեղ, Դավիթ և նորից էլի Ռուբիկ. Արսենյան
- ՀՕՊ համաձայնագիրը լրացուցիչ ռեսուրս է ավելացնում Հայաստանի զինված ուժերին. Պաշտպանության փոխնախարար
- Պաշտպանության փոխնախարարը ներկայացրել է ՀՕՊ համաձայնագրի նպատակը
- «Ժառանգություն»-ը դատապարտում է ՀՕՊ-ի միավորման վերաբերյալ համաձայնագիրը
- ՀՕՊ համաձայնագրով մենք մեր իրավունքները զիջում ենք ՌԴ-ին. Փոստանջյան
- ՀՕՊ համաձայնագրի ընդունման համար ժամկետներ չկան. Իշխանական պատգամավոր
- Հայկ Մարտիրոսյան. ՀՕՊ համաձայնագրի տեքստը գրված է լղոզված
- ՀՕՊ քննարկում. « Չի բացառվում, որ նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանին և սպասարկում է այդ երկրի շահերը»
- Արման Նավասարդյան. ՀՕՊ համաձայնագիրը բխում է մեր շահերից
- Թևան Պողոսյանը՝ ՀՕՊ համաձայանգրի մասին. Եթե կան կասկածներ, ապա դրանք պետք չէ ուղղել ռուսական կողմին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին