ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հալեպում ստեղծված իրավիճակի հարցով նիստ է գումարելու
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հաստատել է, որ այսօր անցկացվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ Հալեպում ստեղծված իրավիճակի հարցով: Նախատեսված է նաև ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Ստաֆան դե Միստուրիի ճեպազրույցը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Դե Միստուրին ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ ուղեկցել «Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին, եթե նրանք ցանկանան հեռանալ սիրիական Հալեպ քաղաքից և գնալ Իդլիբ: Նա նաև հայտնել էր, որ եթե Հալեպի արևելյան մասում մարտական գործողությունները շարունակվեն նույն ինտենսիվությամբ, ապա քաղաքի այդ հատվածը մինչև տարեվերջ ամբողջությամբ կոչնչանա:
Գրոհայինները շարունակում են կրակել Հալեպի բնակելի թաղամասերի ուղղությամբ, արևելյան մասի խաղաղ բնակիչներին պահում են գերու կարգավիճակով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, վերջին շաբաթներին քաղաքում զոհվել է 300 մարդ, մոտ 1000 մարդ տուժել է:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի արևելյան մասը երկու ամսից կարող է ոչնչանալ. դե Միստուրա
- Հալեպում կրակ են բացել լրագրողների հյուրանոցի վրա
- Հալեպում հայ է զոհվել
- Հալեպում հրթիռակոծության հետևանքով երկու հայ է զոհվել
- ՄԱԿ ԱԽ-ն սկսել է աշխատել Հալեպում կրակի դադարեցման վերաբերյալ բանաձևի վրա
- Ֆիրդուս Զաքարյան. Ամեն մարդ ինքն է որոշում՝ գնա՞լ, թե՞ մնալ Սիրիայում
- Հրապարակվել են Հալեպում հրթիռակոծության հետևանքով զոհված ու վիրավորված հայերի անունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին