Անելանելի վիճակում գտնվող 600 հալեպահայ ցանկանում է Հայաստան վերադառնալ
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը կոչ է հղել Հայաստանում և Սփյուռքում գտնվող հայ բարերարներին։
«Հալեպում ստեղծված օրհասական դրության պատճառով «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը ստացել է ավելի քան 600 խնդրագրեր Հալեպում բնակվող կարիքավոր և անելանելի խնդիրների առջև հայտնված սիրիահայերից` օգնելու նրանց տեղափոխվել Հայաստան՝ ձեռք բերելով Լիբանանից դեպի Հայաստան մեկ ուղղությամբ տոմս։
Ելնելով վերոհիշյալից, «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը կոչ է անում բոլոր բարերարներին՝ ականջալուր լինել և հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ծանր դրությունում հայտնված և օգնության խնդրանքով դիմած մեր հայրենակիցներին տեղափոխվելու Լիբանանից Հայաստան՝ որպես ապահով երկիր։
Անհրաժեշտ գումարը Լիբանանից Հայաստան տեղափոխվելու համար կազմում է 500 ԱՄՆ դոլար, որը ներառում է՝ Հալեպից Լիբանան ավտոբուսով փոխադրում, ելքի արտոնագրի վճար Սիրիայից Լիբանան մուտք գործելու համար, Լիբանանի սահմանից Բեյրութի օդանավակայան հասնելու փոխադրամիջոցի գումար, Լիբանանից Հայաստան մեկ ուղղությամբ ինքնաթիռի տոմս, «Զվարթնոց» օդանավակայանից Երևան փոխադրում։
Յուրաքանչյուր բարերարի տրամադրվում է իր հովանավորած անձի կոնտակտային տվյալները:
Հավելյալ մանրամասնությունների համար խնդրում ենք զանգահարել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374)-10-54 53 69։
Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են օգնել հալեպահայերին, կարող են փոխանցումներ կատարել առցանց ( http://www.aleppo-ngo.org/donate/online-transfer/ ) կամ կազմակերպության հաշվեհամարներին՝ http://www.aleppo-ngo.org/donate/bank-transfers/»,-ասված է կազամակերպության տարածած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում հայ է զոհվել
- Հալեպում հրթիռակոծությունների թիրախում հայտնված հայերի ճակատագիրը կառավարությանն ու ԱԳՆ-ին չի՞ հետաքրքրում. ՉԻ
- Հալեպում հրթիռակոծության հետևանքով երկու հայ է զոհվել
- Փոխնախարար. Հայաստանը երրորդն է Եվրոպայում` Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում
- «Հալեպ» ՀԿ տնօրեն. 100 սիրահայեր մինչև նոյեմբեր կտեղափոխվեն Հայաստան
- Փոխնախարար. Մենք չենք կարող գնալ, վերցնել, բերել սիրիահայերին
- «Ես էլ ընտանիքիս հետ պատրաստ եմ հեռանալ Հալեպից». փրկված հայուհի
- Ֆիրդուս Զաքարյան. Ամեն մարդ ինքն է որոշում՝ գնա՞լ, թե՞ մնալ Սիրիայում
- Սիրիահայի մտորումներ. Ինչպես դուրս գալ Հալեպից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին