Կոլումբիայի նախագահը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր
Նոբելյան կոմիտեն այսօր Օսլոյում հայտարարել է խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը, և նա՝ Կոլոբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն է: «Washington Post»-ի փոխանցմամբ, Կոլումբիայի առաջնորդը Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել է իր ժողովրդին խաղաղություն պարգևելու համար:
Ալֆրեդ Նոբելի կամքի համաձայն, խաղաղության ամրապնդման և հաստատման համար մրցանակը մյուս հինգ մրցանակներից մեկն է, որը հայտարարվում է ոչ թե Ստոկհոլմում, այլ Օսլոյում: Մրցանակների բաշխման արարողությունը անցկացվում է միշտ նույն օրը՝ դեկտեմբերի 10-ին՝ մրցանակի հիմնադրի մահվան օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան