Հռոմի Ֆրանցիսկոս Պապ. Այս այցելությունը ամբողջացումն էր Հայաստան կատարածս ճամփորդության
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ավարտելով Վրաստանի և Ադրբեջանի հանրապետություններ կատարած իր առաքելական այցելությունը խոսել է քրիստոնեական միասնության և երկխոսության մասին: Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված բազմության առջև Հռոմի Պապը իր շնորհակալությունն է հայտնել, որ հնարավորություն է ունեցել այցելել Հարավային Կովկասի երկրներ: Այս մասին հայտնում է «Ռադիո Վատիկան»-ը:
Ֆրանցիսկոս Պապը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Վրաստանի Իլիա 2-րդ պատրիարքին, ինչպես նաև՝ Ադրբեջանի հոգևոր հովիվ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեին, որոնց հետ քննարկվել է էկումենիզմի և միջկրոնական երկխոսության զարգացման հարցեր:
Վրաստան և Ադրբեջան կատարած այցը Պապը համարում է հունիս ամսին Հայաստան կատարած իր այցելության շարունակությունը:
«Այս այցելությունը շարունակությունն ու ամբողջացումն էր հունիս ամսին Հայաստան կատարածս ճամփորդության»,- նշել է Ֆրանցիսկոս Պապը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան