Մարիո Բալոտելլիի կարմիր քարտը չեղյալ է հայտարարվել
«Լորյանի» հետ Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի խաղում «Նիցցայի» հարձակվող Մարիո Բալոտելլին խաղադաշտից հեռացվել է երկու դեղին քարտի պատճառով։ Երկրորդ դեղինի արդյունքում ստացած կարմիր քարտը նշանակում էր, որ նա կորակազրկվի 1 խաղով ու բաց կթողնի «Լիոնի» հետ հանդիպումը։ «Նիցցան», սակայն, բողոք է ներկայացրել՝ կապված իտալացի ֆուտբոլիստի երկրորդ դեղին քարտի հետ և շահել է գործը։
«Մրցավարը խոստովանել է, որ սխալմամբ է փոխհատուցված ժամանակում երկրորդ դեղին քարտը ցույց տվել Մարիոյին։ Դա պրոֆեսիոնալ արարք է, որն օգնեց՝ վերականգնելու արդարությունը։ Բալոտելլին այլևս պատժված չէ և կարող է խաղալ»,- ասել է ֆրանսիական լիգայի նախագահի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա