Մեր խոնարհումը եղբայր ժողովրդին՝ «Սահմանին կանգնած եզդի հերոսը»
«Սահմանին կանգնած եզդի հերոսը» խորագրով ծրագրի շրջանակներում լույս է տեսել համանուն վերտառությամբ գիրքը, որտեղ ներկայացվում են մարտական գործողությունների ժամանակ զոհված չորս զինծառայողների՝ Սիդար Ալոյանի, Համլետ Հաջոյանի, Բորիս Օզմանյանի, Քյարամ Սլոյանի կյանքի և հերոսական գործունեության մասին պատմություններ: Գիրքի հեղինակներն են Բորիս Մուրազին և Զեմֆրիա Քալաշյանը: Զինծառայողներից երեքը՝ Համլետը, Բորիսը և Քյարամը, զոհվել են 2016թ. ապրիլին, իսկ Սիդարը 2015-ի դեկտեմբերին:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Ծրագրի շրջանակներում զինծառայողների մասին նկարահանվել են նաև փաստագրական կարճամետրաժ ֆիլմեր:
««Մերօրա հերոսների փառաբանումը» ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հայտարարվող միակ անփոփող անվանակարգն է¸ որի նպատակն է արժևորել հասարակության շրջանում զինվորի կերպարի՝ որպես երիտասարդ հերոսի մարմնացումը: Մենք դաստիարակում ենք անկախության սերունդ¸ որի անկյունաքարն այսօրվա հերոսի կերպարն է: Սա մեր խոնարհումն է եղբայր ժողովրդին՝ հայոց պետականության¸ հայրենիքի սահմանների պաշտպանության համար հայերի և եզդիների հերոս զավակների թափած արյան համար»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Մերօրյա հերոսներ» անվանակարգի համակարգող Գայանե Մանուկյանը:
Ծրագրի ղեկավար Համլետ Սմոյանն էլ նշեց, որ մարզային դպրոցներում, բուհերում, Երևանի՝ եզդիների կիրակնօրյա դպրոցում կկազմակերպվեն քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները կդիտեն պատրաստված ֆիլմերը, կծանոթանան հերոսների քաղաքացիական կյանքին և կստանան գրքույկներ:
««Սահմանին կանգնած եզդի հերոսը» գիրքը երկլեզու է: Նպատակ ունենք այն ներկայացնել նաև աշխարհի եզդիական համայնքին»,-ասաց գրքի հեղինակ Բորիս Մուրազին:
Սիդար Ալոյանի եղբայրը՝ Ռաշիդ Ալոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Սիրդարը հնարավորություն ուներ կրթություն ստանալու Գերմանիայում, սակայն որոշեց գնալ բանակ. «Եղբայրս զոհվել է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին Ասկերանում իրականացված ադրբեջանական դիվերսիայից: Երեք եղբայր ենք տանը, նրանք ինձնից փոքր են, բոլորս ել ծառայելու ենք»:
Եզդի հերոսներից Սիդար Ալոյանի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան