Քերրին Ռուսաստանին ու Սիրիային մեղադրել է ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ
Ռուսաստանի և Սիրիայի կառավարական ուժերի գործողությունները պետք է քննության ենթարկվեն որպես ռազմական հանցագործություններ:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«Անցած գիշեր սիրիական ռեժիմը հարձակում է կատարել ևս մեկ հիվանդանոցի վրա, 20 մարդ սպանվել է, 100-ը` վնասվածքներ ստացել: Ռուսաստանն ու ռեժիմը պետք է ողջ աշխարհին ոչ միայն բացատրեն, թե ինչու են շարունակում հարվածներ հասցնել հիվանդանոցներին ու բժշկական օբյեկտներին, երեխաներին ու կանանց»,-Քերիի խոսքը մեջբերում է ռուսական աղբյուրը:
Պետքարտուղարն ընդգծել է, որ նման գործողությունները պահանջում են քննություն, և ովքեր կատարել են ռազմական հանցագործություններ, պետք է պատասխանատվություն կրեն դրա համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին