Սիրիայում ավիախմբերի տեղակայման վերաբերյալ համաձայանգիրը վավերացվել է
ՌԴ պետդումայի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել Մոսկվայի ու Դամասկոսի միջև կնքված համաձայնագրին, որը նախատեսում է ավիախմբերի անհապաղ տեղակայում Սիրիայում:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, համաձայնագիրը Սիրիայի ու Ռուսաստանի միջև կքնվել է անցած տարվա օգոստոսի 29-ին: Այս տարվա օգոստոսի 9-ին Վ. Պուտինն այն ուղարկել էր Դումա` վավերացման:
Հենց այս փաստաթղթի վավերացմամբ է սկսել Դուման նոր նստաշրջանը, դրան կողմ են քվեարկել 446 խորհրդարանականներ:
Նշվում է, որ ավիախմբերը Սիրիայի տարածքում տեղակայվելու են սիրիական կողմի խնդրանքով, դրանք կլինեն Լաթաքիա նահանգի Հմեյմիմ ավիաբազայում: Խմբերի կազմը հստակեցվում է Սիրիայի համաձայնությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Քերրին Ռուսաստանին ու Սիրիային մեղադրել է ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ
- Հնարավոր է սիրիական հակամարտության այս օրհասական վիճակն էլ ավելի խորանա. արաբագետ
- ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան Սիրիայի հարցով հանդիպում կունենան
- Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունը գրոհայինների կողմից ականանետային հարձակման է ենթարկվել
- ԱՄՆ-ը դադարեցնում է երկկողմանի համագործակցությունը Ռուսաստանի և Սիրիայի հետ