Վանդա Նարա. «Ուզում եմ, որ Մաուրոն երկարաձգի պայմանագիրն «Ինտերի» հետ»
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի կինը և գործակալը՝ Վանդա Նարան, անվանել է այն ակումբներին, որոնք ամռանը ցանկացել են գնել իր ամուսնու տրանսֆերը։ Նա նաև նշել է, որ հուսով է՝ Իկարդիի աշխատավարձն «Ինտերում» կբարձրանա։
«Ուզում եմ, որ Մաուրոն երկարաձգի պայմանագիրն «Ինտերի» հետ, որի արդյունքում աշխատավարձի բարձրացում կունենա ու կդառնա Իտալիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը,- Նարայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Նա գիրք է գրել, որը հանրությանը կներկայացվի երկուշաբթի։ Վերնագիրն է՝ «Իկարդին միշտ առաջ է գնում. իմ գաղտնի պատմությունը»։ Ամռանը Մաուրոյի ծառայություններով հետաքրքրված էին «Յուվենթուսը», «Ռեալը», ՊՍԺ-ն, «Նապոլին» ու «Ատլետիկոն»։ Այդ բոլոր ակումբների ներկայացուցիչների հետ ես հանդիպել եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա