Օսկար Տաբարես. «Ուրուգվայի հավաքականը չպետք է ճախրի ամպերում»
Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը իր թիմին կոչ է արել չճախրել ամպերի մեջ, չնայած որ թիմն 1-ին տեղն է զբաղեցնում աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում։ Ուրուգվայցիներն անցկացրած 8-րդ խաղում տոնել են 5-րդ հաղթանակը՝ 4։0 հաշվով ջախջախելով Պարագվայի ազգային թիմին։
«Ընտրական մրցաշարը դեռ չի ավարտվել,- Տաբարեսի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ոչ ոք չի ասում, որ հետո ամեն ինչ լավ կընթանա։ Յուրաքանչյուր հավաքական ուզում է հավակնել եզրափակչի ուղեգրի, ինչը մրցաշարը բարդ է դարձնում։ Անհրաժեշտ է գնահատել դա, այլ ոչ թե ճախրել ամպերի մեջ։ Ուրուգվայի ընտրանին դեռ պետք է շատ հաղթանակներ տոնի»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա