Սպորտ 14:38 07/10/2016

«Տղաները կռվելու են յուրաքանչյուր գնդակի համար»

Տարիներ առաջ մարզական լրագրության ասպարեզում գրեթե բացակայում էին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Հատկապես մարզադաշտերում մթնոլորտն այն չէր և շատերը խուսափում էին մասնագիտական այս ուղին ընտրելու ճանապարհից: Ցանկությունը մարում էր ազգային մենթալիտետի տեսանկյունից և ստադիոններում հավաքված գռեհիկ մասայի ներկայությունից:

Այսօր Հայաստանում պատկերը բոլորովին այլ է: Երկրպագուն սովորել է հարգել մյուսներին, կա երկրպագման արվեստ և հաճելի է բազմաթիվ մարզական միջոցառումների ժամանակ տեսնել բազմաթիվ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների, ովքեր սիրով կատարում են իրենց աշխատանքը:

Թող մեզ ներեն մեր հակառակ սեռի ներկայացուցիչ գործընկերները, սակայն այսօր Panorama.am-ը զրուցել է մարզական լրագրողուհիների հետ, ովքեր հայտնել են իրենց կարծիքն աշխարհի 2018 թ. ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա և Լեհաստան-Հայաստան հանդիպումների մասին:

Վարվառա Հայրապետյան, Արմենպրես լրատվական գործակալություն.- Ռումինիայի հետ Հայաստանի հավաքականին հեշտ խաղ չի սպասվում,սակայն վստահ եմ` տղաները կռվելու են յուրաքանչյուր գնդակի համար։ Հավաքականի ավագը չկա, ինչը փոխում է ամբողջ ընտրանու տեսքը: Հայաստանի հավաքականն այլ խաղամակարդակ ունի Մխիթարյանի ներկայության և բացակայության ժամանակ։ Իրատես լինելով՝ դժվար կլինի հաղթել Ռումինիային, սակայն միավոր կորզել կարող ենք։ Ինձ մնում է միայն հաջողություն մաղթել ֆուտբոլիստներին։

Անի Մեջլումյան, ազատ լրագրող.- Վերջին հանդիպումների արդյունքները և խաղային տակտիկան դիտարկելով դրական սպասելիքներ չկան: Բացակայում են առաջատար մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում` Հենրիխ Մխիթարյանը: Թիմի ավագի բացակայությունը, մեծ հաշվով, լավ բան չի խոստանում: Ստեղծված իրավիճակը նույնիսկ չեմ կարող համեմատել Սերբիա-Հայաստան դիմակայության հետ, երբ չկային առաջատարներ, սակայն կար խաղ: Դանիայի ընտրանու հետ դիմակայությունում մեր թիմը խաղում էր պաշտպանողական ֆուտբոլ: Պարզ չէ, թե այս 2 խաղերում ինչ տակտիկա կընտրի Վարուժան Սուքիասյանը, ուստի դժվար է ենթադրել, թե ինչ կարող ենք ակնկալել առաջիկա հանդիպումներից:

Գայանե Նազարյան, Sport.slaq.am.- Առանձնահատուկ սպասումներ ու ակնկալիքներ չունեմ Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներից: Դրա հիմքում մի քանի գործոնի միահյուսում է՝ հավաքականի վերջին խաղերից մնացած տպավորություններից մինչև այն կազմը, որ այսօր ունենք՝ օբյեկտիվ ու ոչ այնքան պատճառներով պայմանավորված: Հավաքականի գլխավոր մարզիչն այս հանդիպումներից առաջ որպես նպատակ նշել էր կայուն խաղի ցուցադրումն ու միավորներ վաստակելը, ինչպես նաև փաստել, որ թիմին թարմ լիցք է պետք հաղորդել: Սակայն թե՛ երկրպագուների ու թե՛ մասնագետների համար պարզ է, որ այս հանդիպումներում էլ ոչ թե արդյունք ենք ակնկալելու, այլ՝ նոր ֆուտբոլիստների, «թարմ լիցք հաղորդողների» նոր «խմբաքանակի» փորձարկման ականատեսն ենք լինելու ու վերջում լսենք այն նույն՝ հին սկավառակի չմոռացված մեղեդին. «դե սերնդափոխություն է կատարվում թիմում՝ թե՛ տարիքային ու թե՛ որակական, ժամանակ է պետք…» … Չգիտեմ՝ գործնականում ինչ պատկեր կլինի հոկտեմբերի 8-ին «Հանրապետականում» ու 3 օր անց՝ Լեհաստանում, բայց կուզեի լավատես լինելու գոնե առիթ ունենալ:



Հռիփսիմե Գալստյան, TotalFootball.am,- Կուզեի հավաքականների առաջիկա խաղերի մասին երկար ու հանգամանալից խոսել, բայց իրականությունն այն է, որ արդեն բավականին ժամանակ է` ես մերոնցից հաղթանակներ չեմ սպասում ու, բնականաբար, չեմ հիասթափվում։ Ցավալի է տեսնել երբեմնի հաղթող հավաքականին նման անփառունակ վիճակում, բայց նաև պետք է փաստել, որ այն հավաքականից ոչինչ ու ոչ ոք չկա։ Առաջատարների բացակայություն և այլն, և այլն... սրանք ուղղակի ինքնախաբեություն են։ Նախ, մենք հիմա ընդամենը մի առաջատար ունենք, որի անունը բոլորը գիտեն։ Հետո` Չեխիայի հետ ընկերական խաղը ցույց տվեց, որ նույնիսկ նրա հետ մեր հավաքականը չգիտի` խաղադաշտում ինչ անել։ Դա արդեն մարզչի խնդիրն է։ Նա պետք է լուծումներ գտնի, խաղային պլաններ մշակի ամենատարբեր իրավիճակների համար։ Հավաքական պետք է գան ընտրայլները։ Բայց մեր հավաքականի ընտրության դաշտը ամեն անգամ ավելի է նեղացվում` հասնելով ընդհուպ մինչև ներքին առաջնություն։ Իսկ մեր առաջնության մակարդակը շատ բանի մասին է խոսում։ Անհասկանալի է հավաքականի նկատմանբ այս մոտեցումը, տղաների մոտ մոտիվացիայի գրեթե բացակայությունը, շատերի` գնդակի հետ վարվելու ձև չիմանալը։ Ու այդ ամենի ֆոնին աններելի լավատես է պետք լինել` հաղթանակ ակնկալելու համար։ Մենք բոլորս հիմա ընդամենը պարտականություն ենք կատարում։



Հասմիկ Բաբայան, Sport.mediamax.am,- Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում դեռ մեկ հանդիպում ենք անցկացրել, որը, ցավոք, այդքան էլ լավ չի դասավորվել մեր հավաքականի համար: Առաջիկայում տնային հանդիպում է սպասվում, հուսանք, որ ֆուտբոլիստներն ամեն ինչ կանեն սեփական երկրպագուներին չհիասթափեցնելու համար: Ամեն դեպքում` դժվար հանդիպում է լինելու, մենք խմբի հետնապահն ենք, բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց թվում եւ առաջատարների բացակայությունը չեն կարող զգացնել չտալ: 4 թիմեր` այդ թվում և Ռումինիան, մեկ միավոր ունեն, ու մեզ հետ խաղում նրանք անպայման փորձելու են ձեռնունայն չվերադառնալ հայրենիք: Լեհաստանի հետ շատ ավելի դժվար է լինելու, թիմում քիչ չեն ուժեղ ֆուտբոլիստները, որոնք եվրոպական ակումբներում կայուն խաղ են ցուցադրում: Ղազախստանի հետ անակնկալ ոչ-ոքիից հետո տնային խաղում, կարծում եմ ամեն ինչ կանեն 3 միավոր վաստակելու համար: Եթե մեր ֆուտբոլիստներին հաջողվի 2 խաղերում գոնե մեկ միավոր վաստակել, արդեն իսկ վատ չի լինի:

Կատարինե Այդինյան, Mamul.am,- Մեր հավաքականի համար բարդ հանդիպումներ կլինեն։ Հիշելով Դանիայի ընտրանու դեմ դժգույն խաղը՝ դժվար է պատկերացնել, որ թիմը լավ ֆուտբոլ կխաղա, առավել ևս թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի բացակայությամբ։ Մինչ այս, խաղը հիմնականում կառուցվում էր Մխիթարյանի վրա, իսկ նրա բացակայությամբ նման մակարդակի ֆուտբոլիստ հավաքականում չկա։ Հրավիրվածների թվում շատ են խաղային պրակտիկա գրեթե չունեցող և վնասվածքներից հետո նոր վերականգնված խաղացողները, այնինչ սկզբունքորեն չհրավիրվող ֆուտբոլիստները հաջող են հանդես գալիս իրենց ակումբներում։ Բայց սա արդեն այլ հարց է։ Թվում է, որ համեմատաբար ուժեղ է պաշտպանության գիծը, և, կարծում եմ, որ Սուքիասյանը շեշտը կդնի պաշտպանության վրա՝ հնարավորության դեպքում հակագրոհներ կազմակերպելով։ Ստեղծված իրավիճակում երկու խաղերում հաղթանակներ տոնելու հնարավորություններն, իրոք, շատ ցածր են, բայց, ինչպես ասում են, սա ֆուտբոլ է, և ամեն ինչ հնարավոր է։ Պատմությունը բազմաթիվ դեպքեր գիտի, երբ ակնհայտորեն թույլ թիմը կարողանում է հաղթել ուժեղ մրցակցին։ Ինչևէ, անկախ ակնկալիքներից և սթափ դատողությունից, պետք է միշտ լինենք մեր հավաքականի կողքին՝ աջակցելով մեր ֆուտբոլիստներին ինչպես հաղթանակի բերկրալի պահերին, այնպես էլ անհաջողությունների ու պարտությունների ժամանակ։ Այնպես որ, առա՛ջ՝ դեպի հաղթանակ:

Քրիստինա Խաչատրյան, «Հայկական ժամանակ»,- Ցավոք սրտի, առաջիկա 2 խաղերում մեր ընտրանին ոչ միայն պարտություն է կրելու, այլև խաղալու է դժգույն և ոչ գրավիչ ֆուտբոլ: Տարբեր պատճառներով բացակայելու են առաջատար ֆուտբոլիստներ, որոնց մի մասից ֆեդերացիան արդեն բավական ժամանակ է, ինչ վերջնականապես հրաժարվել է: Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա կարծում եմ, որ ֆեդերացիան ընդառաջելով «Մանչեստեր Յունայթեդին»` առաջին հերթին ի օգուտ ֆուտբոլիստի է որոշում կայացրել, քանի որ վնասվածք ունի, և հավաքական գալը նրա համար կարող էր լրացուցիչ ռիսկ լինել: Ամեն դեպքում անգամ նրա ներկայությունը հավաքականին չէր օգնի լավ խաղ ցույց տալ կամ հաղթել, քանի որ թիմը խաղային բոլոր օղակներում խնդիրներ ունի, որոնք Հենոյի ներկայությունը չի լուծի: Ցավալի է, որ թիմն այս վիճակում է հենց այս ցիկլում, հավանաբար կլինենք միավորներ բաժանողի դերում: Այս պարագայում երկրպագուներին մարզադաշտ կբերի ոչ թե գեղեցիկ ֆուտբոլ նայելու ցանկությունն ու հաղթանակի ակնկալիքը, այլ մեծ հայրենասիրությունն ու նվիրվածությունը հավաքականին:



Հռիփսիմե Ղազարյան, Panorama.am
Աշխարհի առաջնության ընտրական փուլի դանիացիների հետ մեկնարկային խաղում մեր ընտրանին խաղադաշտ դուրս եկավ 5 պաշտպանով: Նման բարձրակարգ հանդիպումներում, երբ նպատակ է դրվում ընդամենը գնդակ բաց չթողնել, տեղի է ունենում հակառակը: Չեմ ցանկանում, որպեսզի Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների հետ խաղերն ընթանան նույն սցենարով: Ցանկությունս մեկն է, որպեսզի այս տղաները կարողանան հաղթահարել առաջատարների բացակայության պայմաններում առաջ եկող հոգեբանական խնդիրները ու հավատան սեփական հաղթանակին: Ի վերջո, այն ֆուտբոլիստները, որոնք հավաքականում են բացակա խաղացողների պատճառով, լավ հնարավորություն ունեն ցուցադրելու և ամրապնդելու դիրքերն ընտրանու կազմում: Ուզում եմ, որ անգամ ոչ-ոքի արդյունքին երազանքի պես սպասող երկրպագուն կրկին տխրի այդ նույն ոչ-ոքիից, քանի որ ժամանակին մեզ բավարարում և ուրախացնում էին միմիայն հաղթանակները: Հաջողություն մեր տղաներին և թող հաղթի ուժեղագույնը…



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}