Արսեն Վենգեր. «2017 թ. ամռանը կարող եմ հեռանալ «Արսենալից»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ մտադիր չէ գլխավորել Անգլիայի հավաքականը՝ այդ կերպ հերքելով բազմատեսակ լուրերն այդ թեմայով։ Բացի այդ, 66-ամյա ֆրանսիացին հաստատել է, որ հաջորդ ամռանը կարող է հեռանալ լոնդոնյան թիմից, որում աշխատում է ուղիղ 20 տարի։
«Ես միշտ ասել եմ, որ Անգլիայի հավաքականը պետք է անգլիացի մարզի, և իմ կարծիքը չի փոխվել,- Վենգերի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Չնայած Անգլիայում ապրել եմ 20 տարի, մինչև վերջ տեղացի չեմ դարձել։ Ես ֆրանսիացի եմ և այլ կերպ եմ հասկանում ֆուտբոլը, ուստի այլ երկրի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ինձ շատ տարօրինակ կզգամ։
Ընդհանրապես՝ «Արսենալից» բացի, ինձ համար շատ դժվար կլինի այլ թիմ մարզել։ Այո, լոնդոնցիների հետ իմ պայմանագրի ժամկետը կլրանա 2017 թ. ամռանը։ Չգիտեմ, թե ինչ կլինի հետո։ Հնարավոր է, որ շարունակենք համագործակցությունը մինչև 2019 թ.։ Բայց, ամեն դեպքում, հիմա ես լիովին կենտրոնացած եմ «Արսենալում» աշխատանքի վրա»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա