Գագիկ Մինասյան. Իլհամ Ալիևի համար ԼՂ հիմնախնդիրը սոսկ իշխանությունը պահպանելու միջոց է
Ադրբեջանի ղեկավարության համար ԼՂ հիմնախնդիրը միայն և միայն իշխանությունը պահպանելու միջոց է: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` երկրի կառավարության նիստում հնչեցված շեշտադրումներին`Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նշենք, որ նախօրեին կայացած Ադրբեջանի կառավարության նիստում Իլհամ Ալիևը նշել է, որ փակ դռների հետևում իրենց վրա մեծ ճնշում է գործադրվում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը. «Մենք շատ փակագծեր չենք բացում, քանի որ կան դիվանագիտության կանոններ»։
«Քանի դեռ մենք ենք իշխանությունը, իսկ հանրաքվեն, փառք Աստծո, ցույց տվեց, որ մենք դեռ երկար կլինենք իշխանություն, Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Գագիկ Մինասյանի խոսքով`Ադրբեջանի ղեկավարի կողմից հնչեցված շեշտադրումները, նախևառաջ, վկայում են չափազանց կարևոր կարևոր երկու իրողության մասին:
«Այն գործընթացը, որը երկար տարիներ իրականացվում է ՀՀ արտաքին քաղաքական բնագավառում, այն է` միջազգային հանրությանը տեղեկացնել հիմնախնդրի իրական էության մասին և այս ճանապահով ձեռք բերել համակիրներ, պսակվել է հաջողությամբ: Մյուս կողմից` Ադրբեջանի ղեկավարի խոսքերը վկայում են այն մասին, որ միջազգային հանրության մոտ ձևավորված այս տեսակետը արդեն իսկ արտահայտվում է այս երկրների դիվանագիտական կորպուսների կողմից»,- նշեց Գագիկ Մինասյանը:
«Իլհամ Ալիևը փաստացի հաստատում է հայկական կողմի` բազմիցս արտատայտված այն այդ դրույթը, որ մեր և միջազգային հանրության մոտեցումները լիովին համահունչ են»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Ըստ Գ. Մինասյանի, այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևը դեմ է գնում միջազգային հանրության հորդորներին, ըստ էության նրան դարձում է «հարմար թիրախ» նույն միջազգային հանրության համար:
«Ադրբեջանի ղեկավարը նաև փաստացի խոստովանում է, որ լուծում է միայն և միայն իր իշխանության պահպանման խնդիրը: Նա ահաբեկում է սեփական ժողովրդին, որ եթե գա մեկ ուրիշ իշխանություն, ապա այն չի դիմանա միջազգային հանրության ճնշումներին և կճանաչի Արցախի անկախությունը: Իլհամ Ալիևը, փաստորեն, առաջին անգամ ընդունում է, որ իր համար ԼՂ հիմնախնդիրը սոսկ իր կլանը իշխանության գլխին պահելու միջոց է»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան