Լոս Անջելեսն ու Կալիֆոռնիան պատրաստ են 250 մլն դոլար ծախսել Օլիմպիադայի անցկացման համար
«Լոս Անջելես-2024»-ի կազմկոմիտեն Խաղերի անցկացման հայտի երկրորդ մասն է ուղարկել ՄՕԿ։ Ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, 27 էջանոց փաստաթղթում նշվում է ֆինանսական երաշխիքների մասին։ Քաղաքի ու նահանգի իշխանությունները պատրաստ են Օլիմպիական խաղերի անցկացման համար 250-ական մլն դոլար ծախսել։ Հայտում նշված է նաև, որ Խաղերի անցկացումը լայն աջակցություն կստանա տեղի բնակչության կողմից, նահանգը տնտեսական վերելք է ապրում։
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի մրցակիցները կլինեն Փարիզն ու Բուդապեշտը։ 2024 թ. Խաղերի մայրաքաղաքի անունը կհրապարակվի 2017 թ. սեպտեմբերի 13-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա