Կյելլինին կարող է բաց թողնել Մակեդոնիայի ընտրանու հետ հանդիպումը
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելլինին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել «Սկուադրա աձուրայի» առաջիկա խաղը։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
32-ամյա պաշտպանը մարզման ժամանակ վնասել է մկանը։ Վնասվածքի լրջության աստիճանը հայտնի կդառնա միայն բժշկական խորացված հետազոտությունից հետո։ Արդյունքում Կյելլինին կարող է չմասնակցել Մակեդոնիայի ազգային թիմի հետ առաջիկա հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 9-ին։
Ավելի վաղ Իտալիայի հավաքականի ճամբարից հեռացել է Ռիկարդո Մոնտոլիվոն, ով ծանր վնասվածք է ստացել Իսպանիայի ընտրանու հետ խաղում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա