Մարիա Շարապովան կարող է «wild card» ստանալ
Եթե ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան համապատասխան հարցում ուղարկի Ուիմբլդոնի մրցաշարի կազմկոմիտեին, կարող է խաղալու հնարավորություն ստանալ։ Կազմկոմիտեն պատրաստ է Մարիա Շարապովային հատուկ հրավեր ուղարկել, որովհետև նա, հնարավոր է, չհասցնի մինչ այդ համապատասխան վարկանիշ հավաքել։
«Եթե Շարապովան «wild card»-ի հարցում ուղարկի, այն կքննարկվի կանոնակարգի համաձայն։ Եվ որոշման մասին հայտարարություն կարվի 2017 թ. ապրիլի 26-ին։ Այդ օրը կհրապարակվեն այն բոլոր մարզիկների անունները, ովքեր «wild card» կստանան»,- մրցաշարի մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Մարիան որակազրկումից հետո խաղալու իրավունք կունենա 2017 թ. ապրիլի 26-ից, իսկ Ուիմբլդոնի մրցաշարը կկայանա հուլիսի 3-16-ը։
Ի դեպ, Ֆրանսիայի բաց առաջնության կազմկոմիտեն նույնպես հաղորդել է, որ Շարապովան կարող է հավակնել «wild card»-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա