Քաղաքական 16:29 08/10/2016 Հայաստան

Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Արցախի ժողովրդի բարեկամը

Հեղինակ` Ասատուր Սարգսյան (փորձագետ)

Օրեր առաջ ամերիկյան National Interest պարբերականը հրապարակել էր նախկինում Հարավային Կովկասի խնդիրներով հրապարակումներ չունեցող մի հեղինակի հոդված բավականին խոսուն վերնագրով. «Լեռնային Ղարաբաղը պատրաստ է ևս մեկ պատերազմի»:

Հեղինակի հետ ունեցած հանդիպմանը ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը ասել էր, որ «շատ ինտենսիվ» կերպով աշխատանքներ են ընթանում շփման գծի ողջ երկայնքով, որպեսզի այլևս Ադրբեջանի գործողությունները հանկարծակիի չբերեն Ստեփանակերտին:

«Այժմ մենք ժամանակակից C4ISR համակարգեր ենք տեղադրում շփման գծում, որը մեզ թույլ կտա դիտարկել ամբողջ գիծը որոշակի խորությամբ», - ասել էր Բեգլարյանը:

Այս արտահոսքը հենց ամերիկյան National Interest պարբերականում հետաքրքիր է նրանով, որ երբեմնի հեղինակավոր այս ամսագրում այժմ պայմանագրային հիմունքներով հրապարակվում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմին կից գործող վերլուծական կենտրոնի անգլերեն լեզվին տիրապետող աշխատակիցների գրեթե բոլոր առանց տառասխալների տեքստերը:

Ինչևէ, այս լուրը հասկանալի խուճապ է առաջացրել Ադրբեջանում: Սկիզբ է տրվել մամուլի հրապարակումների շքերթին:

Բանն այն է, որ C4ISR հետախուզական համակարգեր արտադրում է ամերիկյան Northrop Grumman ռազմաարդյունաբերական ընկերությունը, որոնք թույլ են տալիս ռազմական գործողությունների կամ երկու հակամարտող բանակների միջև մշտադիտարկել բոլոր շարժերը իրական ժամանակում:

Ընկերության գովազդային հոլովակը բավարար է ադրբեջանցիների խուճապը հասկանալու համար այն ժամանակ, երբ դեռ չի անցել Անկախության շքերթին «Իսկանդեր» համակարգերի ցուցադրումից հետո առաջացած շոկը և իսրայելական «Երկաթե գմբեթ»-ի հետ կապված տգիտության և ապատեղեկատվության ցուցադրության էֆեկտը:

National Interest-ի հրապարակումից պարզ է դառնում, թե ինչ նկատի ուներ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով սեպտեմբերի 9-ին ռուսական Interfax գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Միացյալ Նահանգները «պաշտպանական բնույթի սահմանափակ քանակությամբ զինամթերք են մատակարարում» կոնֆլիկտի շրջան, միևնույն ժամանակ հստակեցնելով, որ Ադրբեջանի դեպքում գոյություն ունի 1990-ականների սկզբին ընդունված Ազատության պաշտպանության ակտի 907-րդ ուղղումը, որով Կոնգրեսը արգելել է Ադրբեջանին այնպիսի զինատեսակների մատակարարումը կամ վաճառքը, որը կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:

Այս հարցազրույցից մեկ ամիս անց պարզ է դառնում, թե ինչ «սահմանափակ քանակությամբ պաշտպանական զինամթերքի» մատակարարման մասին էր խոսում դեսպան Ուորլիքը:

Ավելին, սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում Ասպեն ինստիտուտի կազմակերած միջոցառմանը ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին, խոսելով ընդհանրապես հակամարտությունների կարգավորման մասին կարևորել էր հակամարտող կողմերի առաջնորդների միջև «ընդհանուր շահերի կամ արժեքների շուրջ գաղափարների համընկնումը», ընդգծելով, որ օրինակ Լեռնային Ղարաբաղի դեպքում պետությունների առանորդները «դեռ այդքան էլ պատրաստ չեն» կարգավորման:

Եթե այդ հայտարարության կոնտեքստում դիտարկենք ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո գումարված Վիեննայի (Քերրիի նախաձեռնությամբ) և Սանկտ Պետերբուրգի (Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ) հանդիպումների արդյունքում ընդունված հայտարարությունները, ապա կտեսնենք, որ Սանկտ Պետերբուրգում արդեն Իլհամ Ալիևը հերթական անգամ հետքայլ էր արել նախկին պայմանավորվածություններից, որի արդյունքում Պետերբուրգի և դրան հաջորդող հայտարարությունների տեքստերից վերացել էին հետաքննության մեխանիզմների ներդրման և վստահության ամրապնդման միջոցառումների մասին դրույթները:

Եվ այժմ հետաքննության մեխանիզմների ներդրման վրա պնդող Վաշինգտոնը այս խնդիրը լուծելու նպատակով հետախուզական և մշտադիտարկման տեխնիկա է մատակարարում Ստեփանակերտին:

Ավելին, ինչպես Ադրբեջանի նախագահը փաստորեն ընդունեց իր երկրի կառավարության անդամների հետ անցկացված վերջին նիստում, ղարաբաղյան բանակցությունների ժամանակ իրենից մեծ ջանքեր են պահանջվում «փակ դռների ետևում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար Բաքվի վրա կիրառվող ճնշումներին դիմակայելու համար»:

Եթե նախորդ տարիներին Ալիևը պնդում էր, որ գրեթե «ողջ միջազգային հանրությունն է պաշտպանում իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում», այժմ նա կարող է խոսել միայն Չմիավորման շարժման և Իսլամական կոնֆերանսի կազմակերպության մասին, որտեղ կազմակերպության անդամների կողմից ներկայացված նախագծերը ավանդաբար ընդունվում են առանց որևէ քննարկման և տարիներ ընթացքում դրանք դարձել են միայն օգտագործված թղթի կտորներ՝ առանց ուժի և նշանակության:

Ստեփանակերտի կողմից շփման գծի արդիականացման միջոցառումները և ժամանակի ընթացքում ադրբեջանական դիվերսիաների տեսանկարահանումների հրապարակումը Բաքվի անպատասխանատու և վտանգավոր քաղաքականության մասին իրեղեն ապացույց կդառնան, ինչը ավելի կդժվարացնի Ալիևի բանակցային մարտավարությունը, իսկ երկարաժամկետ առումով կթուլացնի դիրքերը երկրի ներսում:

Միջազգային շուկայում պահպանվող նավթի ցածր գների, Ադրբեջանի նավթի արտահանման ծավալների և ռազմական բյուջեի (հետևաբար ռազնական էլիտայի համար կոռուպցիոն հնարավորությունների) շեշտակի կրճատումը գալիք տարում այդ երկրի ներքին կայունության և կանխատեսելիության համար առաջացող խնդիրների միայն երևացող մասն են:

Գյուղատնտեսական մշակման համար պիտանի հողատարածքների բռնագրավումը օլիգարխներից և դրանց հարկադրաբար օգտագործումը, այսինքն գյուղատնտեսական ռեֆորմը Ալիևի համար վերջին հնարավորությունն է նավթի «ոսկե դարաշրջանի» ավարտից հետո լուծելու երկրում զբաղվածության խնդիրը և կանխավ լռեցնելու հասարակության դժգոհ և ընչազուրկ հատվածներին:

Ռազմական թատերաբեմում Հայաստանի և Արցախի պրոակտիվ քաղաքականության, ինչպես նաև սեփական սխալ հաշվարկների արդյունքում Ալիևի ագրեսիվ հնարավորությունների զսպումը կամ սահմանափակումը այն բուն պատճառն է, ինչի համար մոտակա շաբաթներին մենք ականատեսը կդառնանք Ադրբեջանի նախագահի հուսահատ քայլերի և նրա հրամանով գործող ԶԼՄ-ների և գործիչների ակտիվության:

Լուսանկարը՝ Մաքս Սիվասլյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից բախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}