Ուկրաինան Նիդեռլանդներին է վերադարձրել 10 տարի առաջ գողացված գեղանկարները
Ուկրաինան Նիդեռլանդներին է վերադարձրել հինգ գեղանկար, որոնք 2005 թվականին գողացվել էին Հորն քաղաքի Արևմտյան Ֆրիսլանդիի թանգարանից: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն:
Նշվում է, որ նկարները Ուկրաինայում հայտնաբերվել են 2016 թվականին: Թանգարանի տնօրենը հայտարարել է, որ արվեստի գործերն «անհավատալիորեն վնասվել են» և կարիք ունեն վերականգնման:
Նկարների թվում են Հենդրիկ Բոգարտի «Գյուղական հարսանիքը», Ֆլորիս վան Շուտենի «Խոհանոցային անկյունը», Յակոբ Վաբենի «Հեփթայեի վերադարձը» և «Կնոջ աշխարհը», Իսահակ Օուվատերի «Նյուս փողոցը Հորնում»:
Այս կտավները, ինչպես նաև ևս 19 նկար ու արծաթից յոթ աշխատանք գողացվել են 2005 թվականին: Հինգ նկարներից չորսը գտել են ուկրաինական իշխանությունները, հինգերորդը գտնողն ու գնողը տարել է Կիևում գտնվող Նիդեռլանդների դեսպանատուն՝ 2016-ի մայիսին: Մնացաց գողացված աշխատանքները դեռևս չեն հայտնաբերվել: