Ռոնալդուն պատմության մեջ առաջին պոկերը ձևակերպեց Պորտուգալիայի հավաքականում
Անդորրայի ընտրանու հետ աշխարհի ֆուտբոլի 2018 թ,. առաջնության ընտրական խաղում պորտուգալական ընտրանու ավագ Քրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայում առաջին անգամ աչքի ընկավ 4 գոլով։ Ընդ որում՝ նրա խփած երիկու գոլն ամենաարագն են աշխարհի առաջնությունների ընտրական փուլերի պատմության մեջ։ Դրա համար «Ոսկե գնդակի» եռակի տիրակալից ընդամենը 190 վայրկյան պահանջվեց։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
«Երջանիկ եմ, որ առաջին պոկերը ձևակերպեցի Պորտուգալիայի հավաքականի կազմում»,- Instagrami-ի իր էջում գրել է Քրիշտիանու Ռոնալդուն։
Ավելացնենք, որ այդ խաղում Պորտուգալիայի հավաքականը 6 անպատասխան գնդակ է ուղարկել Անդորրայի ազգային թիմի դարպասը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա