Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի կողմից ոչնչացված արտեֆակտերի «վերականգնված» տարբերակները՝ Կոլիզեումում
Իտալիայի մայրաքաղաքի հիմնական տեսարժան վայրում՝ Կոլիզեումում, բացվել է ցուցահանդես, որտեղ նոր տեխնոլոգիաների միջոցով ներկայացված են այն արտեֆակտերը, որոնք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գորահայինների կողմից ոչնչացվել են Սիրիայում և Իրաքում: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկտեմբերի 11-ը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ցուցահանդեսում երեք կենտրոնական ցուցանմուշ կա. իրաքյան հնագույն Նիմրուդ քաղաքի թևավոր ցուլը, սիրիական պետական Էբլա արխիվի պատերը և Պալմիրայից Բաալ տաճարի կամարից հատվածներ: Այս արտեֆակտերը կամ ամբողջությամբ, կամ մասամբ ոչնչացվել են: Միջերկրածովյան և մերձավորարևելյան քաղաքակրթության կորսված գանձերը վերկանգնելը հնարավոր է եղել նորագույն թվային տեխնոլոգիաների, այդ թվում 3D տպիչների և հազվագյուտ նյութերի օգնությամբ:
«Մշակութային ժառանգությունը պահպանության կարիք ունի: Մենք առաջարկում ենք ժամանակակից թվային տեխնոլոգիաների միջոցավ ստեղծել բոլոր այն օբյեկտների քարտեզը, որոնք վտանգավոր գոտում են գտնվում: Դա վերաբերում է ոչ միայն զինված հակամարտությունների կետերին, այլ բոլոր այն շրջաններին, որոնց սպառնում է բնական կատակլիզմները: Նման քարտեզը հնարավորություն կտա ունենալ «տվյալների բանկ», որը թույլ կտա վերականգնել արտեֆակտերը դրանց ոչնչացման դեպքում»,- ասել է Իտալիայի նախկին մշակույթի նախարար Ֆրանչեսկո Ռուտելին:
Այս ցուցահանդեսի ավարտից հետո ենթադրվում է նաև եվրոպական մի քանի երկրներում նմանատիպ ցուցադրության կազմակերպում:
Այնուհետև ցուցահանդեսի կազմակերպիչ «Հանդիպում քաղաքակրթության հետ» ասոցիացիան պատրաստ է բոլոր նյութերը տրամադրել Սիրիայում և Իրաքում այն կազմակերպություններին, որոնք կարող են օգտագործել դրանք հուշարձանների վերստեղծման դեպքում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին