Վայս. «Իրավիճակը ոչ թե վատն է, այլ ողբերգական»
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը կարծում է, որ իր թիմը վատ չէր դիտվում աշխարհի ֆուտբոլի 2018 թ. առաջնության մեկնարկային 2 խաղում, սակայն այն, որ միավոր չեն վաստակել, զայրացնում է մարզչին։ Վրաստանի ազգային թիմը սեփական խաղադաշտում 1։2 հաշվով զիջել է ավստրիացիներին, այնուհետև 0։1 հաշվով պարտվել իռլանդացիներին։
«Եթե գոլ չես խփում, միավորներ չես ունենա։ Իռլանդացիների դեմ լավ խաղացինք և առաջին խաղակեսում 3 գոլային պահ ստեղծեցինք։ Մեկ սխալ գործեցինք, և մրցակիցը օգտվեց դրանից,- Վրաստանի հավաքականի գլխավոր մարզչի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Հուսանք, որ հաջորդ խաղերում կհասնենք դրական արդյունքների և ավելի լավ կխաղանք։ Հեշտ չէ 3-4 ամսում թիմ կառուցել։
Մենք լավ խաղացինք և ավստրիացիների, և իռլանդացիների դեմ, սակայն միավոր չունենք։ Այսպիսին է ֆուտբոլը։ Իրավիճակը ոչ թե վատն է, այլ ողբերգական»։
Հաջորդ հանդիպումը Վրաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 9-ին՝ Ուելսի ընտրանու հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա