Տարկովսկու լուսանկարները վաճառվել են լոնդոնյան աճուրդում
Հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ Անդրեյ Տարկովսկու արած լուսանկարները Լոնդոնում հանվել են աճուրդի: 70-ականների վերջին ռեժիսորը ձեռք է բերել «Polaroid» ֆիրմայի լուսանկարչական ապարատ, որն այն ժամանակների համար էկզոտիկա է համարվել, ու դրանով լուսանկարել շուրջը՝ հարազատներին, գյուղական տունը:
«НТВ»-ի փոխանցմամբ՝ «Բոնամս» աճուրդում ավելի քիչ լուսանկարներ են վաճառվել, քան սպասվում էր՝ 257-ից 18-ը: Նրա լուսանկարների մեծ մասը որդու՝ Անդրեյ Տարկովսկու մոտ են պահվում և հնարավոր է, որ երբ ռեժիսորի թանգարան բացվի, դրանք հավաքածուի մաս կկազմեն:
«Բոնամս» աճուրդի ռուսական բաժնի ղեկավար Դարյա Չերնենկոն ասել է, թե իրենք չէին ցանկանում լուսանկարները առանձին վաճառել և ցանկացել են պահպանել հավաքածուների ամբողջականությունը:
«Polaroid» ֆիրմայի լուսանկարչական ապարատը, ըստ աղբյուրի, այդ տարիներին եղել է միայն իր մոտ և այդ ապարատով նա առաջին անգամ հայտնվել է Մոսկվայում տեղի ունեցած Տոնինո Գուէրոյի հարսանիքին:
«Ես չեմ հասկանում՝ ինչպես էին նրա մոտ այդքան լավ լուսանկարներ ստացվում այդքան հասարակ սարքով, անգամ ֆոկուս անհրաժեշտ չի եղել», -իր հերթին նկատել է մեծ ռեժիսորի որդին՝ Անդրեյ Տարկովսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում