Հասարակություն 16:52 08/10/2016 Հայաստան

Արվեստագետները՝ Երևանի մասին

Զգացողությունը ներքին վիճակ է: Եթե դու ներքուստ լավ ես քեզ զգում, տրամադրությունդ բարձր է, ժպտում ես, ուրախություն ես տարածում, այդ ամեն ինչը ստանում ես նաև դրսից: Իսկ եթե սպասում ես այդ ամենը ստանալ դրսից, երբեք չես ստանա՝ անկախ ինչ քաղաքում էլ ապրես՝ Երևանում, Փարիզում, թե Հռոմում,- Panorama.am-ի հետ զրույցում  ասաց Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ  Ռուբեն Բաբայան՝ պատասանելով հարցին, թե 2798-ամյա Երևանի փողոցներով զբոսնելիս՝ ինչպիսի՞ զգացողություններ եք ունենում:

Շարունակելով իր խոսքը՝ արվեստագետն ասաց, որ իրեն շատ լավ է զգում Երևանում, տեսնում է հրաշալի դեմքեր, ուրախանում է՝ տեսնելով այդ դեմքերը:

«Դա բացարձակապես կապ չունի հոգսերի հետ, ներքին զգացողությունն է»,- ընդգծեց նա:

Խոսելով քաղաքի կերպարի մասին, Ռ. Բաբայանն ասաց, որ շատ է փոխվել Երևանը, կան մեծագույն կորուստներ, որոնք գալիս են նրանից, որ Երևանը շատ դժվար է քաղաք դառնում՝ մտածողությամբ:

«Քաղաք՝ նշանակում է  սերնդից սերունդ փոխանցվող հիշողություն: Այդ ամենը, ցավոք, մենք  չունենք: Հին Երևանից փոքրիկ կղզյակներ են մնացել,  դրանք էլ ենք վերացնում:  Դժվարությամբ ենք հասկանում, որ ճարտարապետությունը ստանում է արժեք այն ժամանակ, երբ որ իր հետ կապված որոշակի մարդկային պատմություններ կան՝ այս ինչ սրճարանում սիրում էր նստել Երվանդ Քոչարը, Լևոն Ներսիսյանը, այս ինչ այգում սիրում էր զբոսնել Ավետիք Իսահակյանը: Սրանք կարևոր են, պատմություններ են, որոնք ստեղծում են քաղաք»,- ասաց նա:

Ռ. Բաբայանի խոսքով՝ այնպես չէ, որ վերջին 25 տարվա ընթացքում են վերացվում այդ պատմությունները, հիշողությունները. «Միշտ այդպես են վարվել, ինչպես միգուցե ժամանակին եկեղեցի կառուցողները, երբ քանդել են հեթանոսական տաճարներն ու տեղում կառուցել նորերը: Անպայման չէ նորը կառուցելու համար քանդել հինը: Ավելի դժվար ու հետաքրքիր է հնի և նորի համադրումը: Հակառակ դեպքում ունենք այն, ինչ ունեք՝ անտերության մատնված Երևանի արվարձաններ՝ քարուքանդ փողոցներով, ահավոր խիտ կյանքով ապրող, գերբնակեցված կենտրոն»:

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար,  ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը համոզված է, որ պետք է ամեն ինչ անել քաղաքի համար՝ սկսած հենց քո դռնից. «Իմ քաղաքն է իր ծանր, դժվար օրերին, իմ քաղաքն է իր ուրախ օրերին»:

Ըստ նրա, Երևանում այսօր կառուցվում են 21-րդ դարին համահունչ շենքեր՝ մի տեղ ճիշտ, մի տեղ մի փոքր սխալ:

«Քաղաքը գնալով գեղեցկանում է, դառնում է մայրաքաղաք, սակայն մնում է մարդիկ այդպիսին լինեն: Ավելի անհանգիստ եմ, որ մենք դեռ չենք սովորել համակեցության կանոնները, այդ մշակույթը դեռ չունենք, առաջ ավելի շատ էր Երևանում: Նոր մարդիկ են հայտնվել, որոնք պետք է մի օր դառնան քաղաքացի, մայրաքաղաքացի: Երբ մի սիգարետի մնացորդ դուրս է նետվում, ես անհանգիստ եմ դառնում»,- նշեց Ա. Խանդիկյանը:

ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի աչքին Երևանում շատ բան է փոխվել, նախ չկա իր մանկության հոտը:

«Հոգին է կորցրել, հոտը,  որը նաև բարոյական միջավայրն էր: Նախկինում մարդիկ առավել ջերմ էին իրար նկատմամբ, բարի էին, իրար օգնության ձեռք էին մեկնում: Երևանը մշտապես տարբերվել է իր մարդկանցով, նաև կերպարով ու ճարտարապետությամբ»,- նշեց նա:

Նկարիչը հիշեց, որ իր մանկության, երիտասարդության տարիներին Երևանում ամեն քայլափոխի այգիներ էին՝ թթի, ծիրանի ծառերով, իսկ այսօր ցավով է նայում շուրջը, երբ այգիները ոչնչացվում են:

«Վերջին 20 տարվա ընթացքում Երևանի կենտրոնի՝ 150 տարվա ճարտարապետական կերպարը, միջավայրը  փոխվել է: Հիմա ավելի բարեկարգվել է Երևանի կենտրոնը, մաքրվել, բայց ի հաշիվ հոգևոր մշակութային միջավայրի: Թամանյանը շատ բան արեց, որ Երևանը լինի առաձնահատուկ քաղաք, ունենա դեմք, ինչը  զբոսաշրջիկներին շատ հետաքրքիր էր: Այսօր այդ դեմքը լղոզվում է, նմանում է եվրոպական էկլետիկ միջավայրի»,- ասաց Հ. Շահումյանը:

Նրա կարծիքով, այս ամենը տնտեսական համակարգի կտրուկ փոփոխության արդյունք է: Արվեստագետը հույս ունի, որ որոշ ժամանակ հետո մարդիկ ավելի խելամիտ կվարվեն միջավայրի հետ: 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}